Նելլի Ավետիսյան

«ՎերդեՖարմ»-ի հիմնադիր

«ՎերդեՖարմ»-ը հիմնվել է Նելլի Ավետիսյանի կողմից, ով ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձով արհեստավարժ դեղագետ է և դասախոսում է Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում:

Օգտագործելով 100% մաքուր բնական հումքեր՝ յուղեր, եթերայուղեր և Հայկական լեռնաշխարհին հարազատ բույսեր, միաժամանակ, ուսումնասիրելով հայրենի հարուստ բժշկական ժառանգությունը, գերագույն նպատակ է համարում վերականգնել և նոր շունչ տալ ավանդական դեղատոմսերին և պատվով կանգնել առաջադեմ երկրների կողքին` որպես մարդու առողջության և բնության պահպանության համար պայքարի ջատագով:

«Վերդե»-ն հպարտ է իր հայրենիքում արժանի գնահատականի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» պատվոգրին արժանանալու համար: